Novate.ru-ի փոխանցմամբ՝ Նոր Զելանդիայում Ժամանակակից արվեստի թանգարանի հայելային «ճմռթված» ճակատամասը ճարտարապետները ստեղծել են Len Lye նկարչի կինետիկական ստեղծագործության ոգեշնչմամբ։ Նրա մետաղական ալիքային կառուցվածքը գրավում է անցորդների ուշադրությունը։ Դրանք իրենց տեսքը փոխում են՝ կախված օրվա ժամից:
Այն գտնվում է Նյու Պլիմութ քաղաքում։ Նախագծի հեղինակներն են Pattersons Associates բյուրոյի ճարտարապետները։ Հայելային ճակատամասի փոփոխումներով հայտնի Len Lye Museum-ը Նոր Զելանդիայի ազգային հպարտությունն է։













































