Ամեն տարի հոկտեմբերի 1-ին միջազգային հանրությունը տոնում է Բուսակերության համաշխարհային օրը, որը սահմանվել է Բուսակերների հյուսիսամերիկյան միության կողմից 1977 թվականին և մեկ տարի անց աջակցություն ստացել Բուսակերների միջազգային միության կողմից։ Այս մասին հայտնում է Calend.ru-ն։
Ամենամյա տոնը կոչված է բարձրացնելու լայն հասարակության տեղեկացվածությունը բուսակեր կենսակերպի առավելությունների մասին՝ ինչպես առողջության, այնպես էլ բնապահպանության տեսանկյունից։
Եվրոպայում բուսակերությունը հայտնվել է միայն 19-րդ դարի սկզբին, կոնկրետ՝ Անգլիայում, որտեղ դրան նպաստել են բուդդայական ուսմունքները, որոնց հետ գաղութարարները ծանոթացել են Հնդկաստանում։