Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է շարունակել համագործակցությունը գլխավոր մարզիչ Լորան Բլանի հետ։
Փարիզյան ակումբի ղեկավարությունը գոհ է ֆրանսիացի մասնագետի աշխատանքից, բայց նոր պայմանագրի հարցը կախված է բացառապես թիմի՝ Չեմպիոնների լիգայում ելույթից։
ՊՍԺ-ի ղեկավարությունը Բլանին առաջադրանք է ներկայացրել՝ թիմը հասցնել առնվազն մինչև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։
Հավելենք, որ Լորան Բլանի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2016թ․ ամռանը։









































