Friday, 19 04 2024
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»

Արդյունքի պաշտամունքի ժամանակաշրջանը

Մարտի 1-ի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, երբ նա բացահայտման գործում նոր թափ ակնկալեց, տվեց ընդդիմության և իշխանության միջև պայմանավորվածության մասին խոսակցությունների նոր ալիքի հիմք, և աշխուժացան այդ մասին խոսակցությունները:

Ընդդիմություն ասելով` տվյալ պարագայում նկատի ունեմ Հայ ազգային կոնգրեսը: Կոնգրեսի և իշխանության միջև հնարավոր գործակցության կամ պայմանավորվածության մասին խոսակցությունները հիմնազուրկ չեն: Այսպես ասած` շախմատի գոյությունն ընդդիմությունն ինքն էլ չի հերքում: Միայն թե, խնդիրը պատկերացումներն են` ի՞նչ ենք մենք պատկերացնում պայմանավորվածություն, գործակցություն կամ շախմատ ասելով: Իրավիճակը միարժեք չէ:

Ակնհայտ է, որ իշխանության և ընդդիմության վերջին երկու-երեք ամիսների գործողություններն ունեն որոշակի փոխադարձության տրամաբանություն. իշխանությունը սկսել է ընդառաջել ընդդիմությանը` Ազատության հրապարակը բացեց հանրահավաքների համար, քաղբանտարկյալներին է կամաց-կամաց բաց թողնում, մարտի 1-ի բացահայտման վերաբերյալ հայտնի հայտարարությունը եղավ, այդ ամենից առաջ Սերժ Սարգսյանի ծաղկաձորյան հայտնի հայտարարությունն էր, թե ընդդիմության հանրահավաքային խաղի կանոնները իր համար ընդունելի են, հետո ընդդիմությունը հայտարարեց, որ հեղափոխականությունն ու վերջնագրային տոնը մերժում է: Երբ այդ ամենի պարագայում խոսք է գնում փոխպայմանավորվածության մասին, եթե լինում են այդ մասին վերլուծություններ, գնահատականներ, ապա սխալ է ասել, թե դրանք անհիմն են և անտեղի: Դրանց հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել, բայց որ դրանք կան` թերևս միանգամայն բնական է, որովհետև կան ընդդիմություն-իշխանություն տիրույթում որոշակի փոխադարձության նախանշաններ և վկայություններ:

Հարցն այստեղ այն է, թե ի՞նչ է ենթադրում այդ փոխադարձությունը, ինչո՞վ է այն պայմանավորված և ինչի՞ կարող է հանգեցնել: Այստեղ է, որ կա պատկերացումների խնդիրը: Ուզենք, թե ոչ, պետք է ընդունենք, որ Հայաստանն ինքնաբավ ներքին քաղաքականություն իրականացնելու շատ քիչ ռեսուրս ունի: Իհարկե վատ է, որ երկրի ներքին քաղաքական պրոցեսներում մեծ է արտաքին ազդեցությունը: Բայց անկախության տարիներին Հայաստանում ձևավորվել է մի մտայնություն և այդ մտայնության տակ էլ մի իրավիճակ, որը այսօր թույլ չի տալիս ներքաղաքական գործընթացը զերծ պահել արտաքին ազդեցությունների դոմինանտությունից: Ինչ խոսք, հանրային օրակարգի կարևոր հարցերից մեկը պետք է լինի դա` ինչպես Հայաստանի ներքաղաքական գործընթացները ազատել արտաքին ազդեցության գերակայությունից: Բայց պետք է լինենք իրատես և հասկանանք, որ ներկայումս դա գործնականում անհնար է: Իսկ այդ պայմաններում բնական է, որ ներքաղաքական գործընթացների սուբյեկտները պետք է հաշվի նստեն գործընթացում առկա ներքին ու արտաքին մյուս սուբյեկտների շահերի հետ: Հայաստանյան քաղաքական կյանքի բովանդակության պարագայում դա գրեթե պարտադիր պայման է, եթե ուժը չի ցանկանում հայտնվել լուսանցքում:

Ընդհանրապես, քաղաքականություն հասկացությունը պարտադիր է դարձնում գոյություն ունեցող բոլոր շահերը հաշվի առնելն ու որոշակիորեն դրանց հետ հաշվի նստելը` թե՛ ընդդիմություն, թե՛ իշխանություն հանդիսացող սուբյեկտների համար: Բայց այդ գիծը շատ նուրբ է, և ուժը հավասարապես կարող է լուսանցքում հայտնվել նաև այն դեպքում, երբ ինքնամոռաց տրվում է այլ սուբյեկտների շահին և ոչ թե դրանք է դիտարկում սեփական շահի համատեքստում, այլ սեփական շահն է դիտարկում դրանց համատեքստում: Ահա այդ հարցն է, որ ներկայումս առկա է ընդդիմություն-իշխանություն տիրույթի կապակցությամբ: Առկա փոխադարձ վարքագծի պայմաններում ո՞վ է իր շահը դրել մյուս շահերի համատեքստի մեջ, և ո՞վ է հակառակն արել` մյուս շահերը տեղավորել իր շահի համատեքստում: Տվյալ սուբյեկտի համար արդյունավետ կարող է լինել միայն երկրորդ տարբերակը` եթե մյուսների շահերն ես տեղավորել քոնի համատեքստում: Այսինքն` մյուս շահերը պետք է հաշվի առնել և քայլեր կատարել նաև այդ հաշվարկի հիման վրա, բայց ոչ սեփական շահի հաշվին: Այդ հարցի որոշակի պատասխան թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, թե՛ նաև Հայաստանի ներքաղաքական գործընթացի վրա ազդեցություն ունեցող արտաքին ուժերը հասարակությանը չեն տալիս:

Հանրությունը տեսնում է, որ կա շահերի ակնհայտ խաչում, բայց չունի մի կարևոր հարցի պատասխան` «ո՞ւմ շահը, ո՞ւմ լուծը»: Այդ իսկ պատճառով էլ բաց է մնում հարցը, թե արդյոք առկա իրավիճակից ի՞նչ է շահելու հասարակությունը, այսինքն` արդյոք առկա իրավիճակը հանգեցնելո՞ւ է երկրում կյանքի որակի իրական և արագ փոփոխության, թե՞ կողմերը պարզապես ժամանակ են ձգում` ակնկալելով, որ ժամանակն աշխատելու է դիմացինի դեմ: Ըստ երևույթին, ներկայիս իրավիճակի պայմաններում մենք գործ ունենք պատճառների և շարժառիթների համախմբի հետ. առկա է ընդդիմության ու իշխանության շահի որոշակի համընկնում նվազագույն ծրագրի հարցում` ընդդիմությունը չի ցանկանում որևէ մեկի հետ կիսել ընդդիմադիր դաշտը, իշխանությունը չի ցանկանում դառնալ ներիշխանական հակադրությունների զոհ, և այդ իմաստով նրանք տեսնում են իրենց այդ նվազագույն խնդիրների հարցում միմյանց օգնելու փոխադարձ հնարավորություն և շահ. առկա է արտաքին ազդեցության, այլ կերպ ասած` անուղղակի միջամտության սպասում` ընդդիմությունը սպասում է, որ դրսից կճնշեն իշխանությանը, իշխանությունը փրձում է ընդդիմությանն ընդառաջ քայլերով մեղմել արտաքին ճնշման պոտենցիալը, կա Ռոբերտ Քոչարյանի գործոնը, որի հանդեպ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը դրսևորում են ակնհայտ չկամություն, և այստեղ ևս դրսևորվում է համատեղ շահի առկայությունը` Քոչարյանի գործոնը չեզոքացնելու համար, թեև չի բացառվում, որ իրադարձությունների որոշակի զարգացման պայմաններում այդ գործոնը սկսի արդեն բխել ընդդիմության կամ իշխանության շահից. կարող է, ի վերջո, գոյություն ունենալ նաև պետական շահի գիտակցում` այն իմաստով, որ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը հասկանում են, որ այլևս իրավիճակը ձգելու տեղ չկա` թե՛ լարման, թե՛ ճահճացման իմաստով, և մեկը փորձում է չլարել ավելի, իսկ մյուսը փորձում է ճահիճը ավելի չխորացնել: Կարող են էլի պատճառներ լինել` թե՛ երկուստեք, թե՛ միակողմ ուղղվածությամբ:

Հանրությանն ավելի շատ հետաքրքրում է արդյունքը, ու քանի դեռ արդյունքը էապես շոշափելի չէ կյանքի որակի փոփոխության տեսանկյունից, կասկածներ միշտ կլինեն, ու դրանք կլինեն նույնքան հիմնավոր, որքան հիմնավոր են դրանց հերքումները: Ի վերջո, պետք է Հայաստանի քաղաքական կյանքում ներգրավված բոլոր ուժերը հասկանան այն պարզ իրողությունը, որ հաստատվել է երկրում, և որը թերևս իր միարժեքությամբ աննախադեպ է` Հայաստանում հաստատվել է արդյունքի «պաշտամունք»: Հասարակությունը գնահատում է գործընթացի այս կամ այն մասնակցի անկեղծությունը, բայց ճանաչում է միայն այդ մասնակցի արձանագրած կոնկրետ արդյունքները` իհարկե ելնելով իր կյանքի վրա այդ արդյունքի թողած կոնկրետ դրական ազդեցության զգացումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում