Ամերիկացի դիզայներ Ռալֆ Լորենը կլքի մոտ 50 տարի առաջ իր կողմից հիմնադրված Ralph Lauren նորաձևության տան ղեկավարի պաշտոնը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ նոյեմբերից ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Ստեֆան Լարսոնը՝ Old Navy-ի ղեկավարը, որը Gap ընկերության ստորաբաժանումն է:
Լորենն ընկերությունում կմնա որպես տնօրենների խորհրդի նախագահ և ստեղծագործական տնօրեն, կձևավորի նորաձևության տան ռազմավարությունն ու նպատակները:










































