Սաուդյան Արաբիան չի բացառել Սիրիայում ռազմական ուղով իշխանափոխության հնարավորությունն այն դեպքում, եթե Բաշար Ասադը հրաժարվի ինքնակամ լքել պաշտոնը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նյու Յորքում լրագրողների առջև ելույթ ունենալիս Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել Ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ Ասադը երկու տարբերակ ունի՝ ինքնակամ հեռանալ կամ սպասել իր տապալման ռազմական գործողությանը։
Նախարարը չի հստակեցրել, թե ինչ կերպ է Էր-Ռիադը մտադիր մասնակցել նման գործողությանը, նա որևէ մանրամասներ չի ներկայացրել՝ նշելով միայն, որ նման տարբերակը կլինի զգալի երկար և ծախսատար։
Ալ-Ջուբեյրն ընդգծել է, որ Ասադի համար քաղաքական ապագա չի տեսնում և մերժել է Ռուսաստանի կոչերը՝ Սիրիայի գործող իշխանությունների հետ համատեղ ստեղծելու լայն կոալիցիա, որը կպայքարի ԴԱԻՇ արմատական կազմակերպության դեմ։










































