G7-ի, Պարսից ծոցի և ԵՄ կազմի մեջ չմտնող մի շարք եվրոպական երկրներ ՄԱԿ-ին կտրամադրեն 1.8 մլրդ դոլար՝ փախստականների օգնության համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք պայմանավորվել ենք 1.8 մլրդ դոլար հատկացնել ՄԱԿ-ի միջազգային կազմակերպություններին, մասնավորապես՝ Փախստականների հարցերով ՄԱԿ-ի վարչությանն ու Պարենամթերքի համաշխարհային ծրագրին»,- հայտարարել է նախարարը։
Գերմանիան աջակցում է այդ կոչին և կտրամադրի 100 մլն եվրո։ Նախաձեռնությանը մասնակցում է 12-15 երկիր։









































