Ծագումով Պակիստանից ամերիկացի դիզայներ Բենազ Ֆարահին կանացի վերնազգեստ է մշակել, որը կարող է ձևափոխվել հակառակ սեռի ներկայացուցչի հայացքից, գրում է The Daily Mail-ը:
Արտաքին տեսքից խոզուկի կաշվի նմանվող զգեստապահարանի արտասովոր տարրը ստացել է «Հայացքի քնքշություն» անվանումը:
Դրա վրայի բոլոր փշերը պլաստիկե են և 3D տպիչով տպված: Կրծքի մակարդակում «թաքցված է» փոքրիկ տեսախցիկ` միկրովերահսկիչով:
Եթե տեսախցիկը նկատում է տղամարդու, ով նայում է կնոջ կրծքին, հայտնում է այդ մասին տվյալ հագուստը կրող կնոջը:










































