«Մոնրեալ»-ի հարձակվող Դիդյե Դրոգբան ճանաչվել է MLS-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը, տեղեկացնում է TSN-ը:
Անցյալ շաբաթ օրը Կոդ՛Իվուարցի հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել «Դի Սի Յունայթեդ»-ի դեմ խաղում:
Հիշեցնենք, որ Դրոգբան MLS-ում հասցրել է դառնալ 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:








































