Friday, 03 05 2024
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին
20:40
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել

Արտակ Զաքարյանը կարևորում է Իրանի Մեջլիսի հետ համագործակցության խորացումը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով դեսպանին՝ Արտակ Զաքարյանը բարձր է գնահատել նրա կատարած աշխատանքը խորհրդարանների միջև հարաբերությունները զարգացնելու գործում:

Խոսելով միջխորհրդարանական հարաբերություններից՝ հանձնաժողովի նախագահը կարևորել է Իրանի Մեջլիսի հետ համագործակցության խորացումը, ինչպես նաև ընդգծել խորհրդարանական կապերը նոր մակարդակի հասցնելու անհրաժեշտությունը: Ըստ Արտակ Զաքարյանի՝ ժամանակակից աշխարհում խորհրդարաններն աստիճանաբար ստանձնում են կարևոր դերակատարություն անվտանգության և համագործակցության հարցերում: Արտակ Զաքարյանը հետագա հաջողություններ է մաղթել դեսպանին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի և ընդունելության համար՝ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը ևս կարևորել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը: Նա գոհունակություն է հայտնել Արտակ Զաքարյանին՝ երկու երկրների խորհրդարանների համագործակցության զարգացմանը նպաստելու և իր պաշտոնավարման տարիներին ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար և հավաստիացրել, որ ինքը միշտ կմնա հայ ժողովրդի բարեկամը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին: Արտակ Զաքարյանը կարևորել է տարածաշրջանային խնդիրների առնչությամբ, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում