«Նապոլի»-ի դեմ խաղից հետո Թուրինի «Յուվենտուս»-ի պաշտպան Պատրիս Էվրան հայտարարել է, որ Իտալիայի առաջնությունում հեշտ մրցակիցներ այլևս չկան: Ֆուտբոլիստը խոսել է նաև թուրինյան ակումբում տիրող իրավիճակի մասին:
«Ես կարող եմ վստահ ասել, որ թիմը հանգիստ է: Մենք պատրաստ ենք ընդունել իրավիճակն ու մեզ հասցեագրված քննադատությունները:
Շատերը թերագնահատում են Ա Սերիայի թիմերը: Բայց ես կարող եմ ասել, որ այստեղ հեշտ մրցակիցներ այլևս չկան»,- Sky Sports-ը մեջբերում է Էվրայի խոսքերը:







































