Արգենտինայի հավաքականի բժիշկ Դոնատո Վիլանին հայտարարել է, որ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է շարք վերադառնալ նախատեսված ժամկետից շուտ:
«Մեսսիի ստացած ծնկի վնասվածքից վերականգնվելու համար 7-8 շաբաթ է պահանջվում: Այնուհետև կարելի է խաղալ առանց խնդիրների:
Բայց ես երկար տարիներ արդեն ճանաչում եմ Լեոյին: Նա կարող է շարք վերադառնալ նախատեսված ժամկետից շուտ, քանի որ դժվար է հարմարվում չխաղալու փաստին»,- Sport-ը մեջբերում է Վիլանիի խոսքերը:
El Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ Լեոն պատրաստ կլինի Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին «Էլ կլասիկո»-ին, որը կայանալու է Մադրիդում՝ նոյեմբերի 21-ին։
Հիշեցնենք, որ Մեսսին վնասվածք էր ստացել Պրիմերայի 6-րդ տուրում կայացած «Լաս-Պալմաս»-ի հետ խաղում (2:1)։









































