Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագ, հարձակվող Ուեյն Ռունին Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի՝ «Սանդերլենդ»-ի դեմ խաղից հետո կիսվել է իր տպավորություններով, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Մենք քրտնաջան աշխատել ենք, որպեսզի կարողանանք գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հաճելի է լինել առաջին հորիզոնականում, սակայն առաջիկայում երկար ճանապարհ կա:
Վերջին հորիզոնականներում գտնվող ակումբների հետ ավելի բարդ է լինում: Կարողացել ենք հաղթանակ տոնել և դա շատ լավ է»,- հայտարարել է անգլիացի հարձակվողը:







































