Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգում, որը տեղակայված է երկրի հյուսիս-արևելքում՝ ԱՄՆ-ի հետ սահմանի վրա, հայտնաբերվել է ամենագնաց տեխասյան համարանիշներով ավտոմեքենա: Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Մեքսիկայի դատախազությանը, մեքենայում գտել են ինը տղամարդու աճյուն, հիմնականում՝ մասնատված:
Ավտոմեքենան թողել են նահանգի վարչական կենտրոնի մոտ (Սյուդադ-Վիկտորյա քաղաք):
Սպանված մարդկանց ինքնության և քաղաքացիության մասին ոչինչ չի հաղորդվում:
Գործակալությունը հիշեցնում է, որ Մեքսիկայի հյուսիսային նահանգներում մշտապես տեղի են ունենում բախումներ տարբեր նարկոկարտելների ներկայացուցիչների միջև, որոնք պայքարում են ԱՄՆ թմրանյութերի մատակարարումը վերահսկելու համար:
2006թ. Մեքսիկայում նարկոբիզնեսի հետ կապված բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 հազար մարդ: