Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի «Լաս Պալմաս»-ի դեմ հանդիպմանը «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը խաղադաշտ է դուրս եկել սափրած գլխով:
Երկրպագուներին հետաքրքիր էր, թե ինչու է բրազիլացին որոշել այդքան կտրուկ փոխել իմիջը: NeyMarvellous-ի տեղեկությունների համաձայն՝ 23-ամյա ֆուտբոլիստը որոշել է այդ կերպ աջակցել քաղցկեղով տառապող իր տատիկին:
Հիշեցնենք՝ «կապտանռնագույններ»-ը 2:1 հաշվով առավելության են հասել «Լաս Պալմաս»-ի նկատմամբ: Նեյմարը չի կրողացել իրացնել 11 մետրանոց հարվածը:












































