Ջենիֆեր Լոպեսն աղջիկների և կանանց իրավունքների գծով ՄԱԿ-ի առաջին գլոբալ պաշտպանն է դարձել: Երեկ Նյու Յորքում հանդիսավոր ընդունելություն է կազմակերպվել այդ իրադարձության առթիվ, հայտնում է 7days.ru-ն:
Ջենիֆերը միջոցառմանը ներկայացել է իր սիրեցյալի՝ Կասպեր Սմարթի ընկերակցությամբ: Ներկա է գտնվել նաև Հորդանանի թագուհի Ռանիան, որը հայտնի է կանանց իրավունքների պաշտպանության գործում իր ակտիվ գործունեությամբ: Թագուհին գովաբանել է Ջենիֆերին և խոստացել օգնել նրան իր գործունեության սկզբնական փուլում:








































