Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 7-րդ տուրում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Չելսի»-ն մոտ էր 4-րդ պարտությանը։
«Նյուքասլ»-ը սեփական հարկի տակ «ազնվականներ»-ի նկատմամբ առավելության էր հասնում 2։1 հաշվով։ Հյուրերի կազմում 87-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը՝ վերականգնելով հաշվի հավասարակշռությունը։
«Նյուքասլ» – «Չելսի»՝ 2։2
1։0 Պերես (42′), 2։0 Վեյնալդում (60′), 2։1 Ռամիրես (79′), 2։2 Վիլիան (87′)









































