Իսպանացի լեգենդար երգիչ Խուլիո Իգլեսիասը իր 72-րդ տարեդարձի տոնակատարության ժամանակ հայտարարել է, որ «Մեքսիկան» կդառնա իր վերջին ալբոմը:
Հոբելյարը ավելացրել է, որ կերգի «մինչև 150 տարեկանը»: Ալբոմի շնորհանդեսը կայացել է Մեխիկոյում: Իգլեսիասը նշել է, որ ստուդիայում երգերի ձայնագրության գործընթացը բավականին բարդ է և շատ ժամանակ է խլում:
«Ես այդքան ժամանակ չունեմ ձայնագրության համար, ես չեմ հեռանա բեմից այնքան ժամանակ մինչև կյանքը կամ հանդիսատեսը կստիպի ինձ անել դա»,- մեջբերում է The Local ամսագիրը:









































