Monday, 29 06 2026
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել

Գագիկ Հարությունյանը կգլխավորի հայության խնդիրներով զբաղվող Համահայկական խորհուրդը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել աշխատանքներ սկսել Համահայկական խորհրդի ձևավորման ուղղությամբ: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց պետական հանձնաժողովի գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը, որոշումը կայացվել է միաձայն: Նա հիշեցրեց, որ նախորդ տարի կայացած «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ ՀՀ նախագահն առաջարկել է քննարկել այս հանձնաժողովի հենքի վրա մշտական գործող մարմին ստեղծելու գաղափարը: «Այն կդառնա աշխարհում հայերի վիճակին անդրադարձող խորհրդատվական հարթակ: Այս տարվա համատեղ աշխատանքը ցույց տվեց այդպիսի փոխգործակցության արդյունավետությունն ու նպատակահարմարությունը: Պետական հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն կողմ արտահայտեցին այդ ուղղությամբ աշխատանքներ կատարելուն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Վիգեն Սարգսյանը:

Նրա տեղեկացմամբ` նիստի ժամանակ ձևավորվեց հատուկ կազմակերպչական հանձնախումբ, որը կգլխավորի ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, իսկ Վիգեն Սարգսյանը նշանակվել է հանձնախմբի քարտուղար: «Փոխգործակցելով բոլոր կառույցների, սփյուռքի համայնքների հետ` մենք կանենք հնարավորը մինչ հաջորդ տարվա սեպտեմբերի 20-ը` Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի նախաշեմը, կատարել նախապաստրաստական աշխատանքներ ու գումարել Համահայկական խորհրդի առաջին նիստը»,-հայտնեց պաշտոնյան:

Հարցին ի պատասխան, թե արդոք, սեպտեմբերի 26-ին անցկացվում է պետական հանձնաժողովի վերջին նիստը` Վիգեն Սարգսյանն ասաց. «Պետական հանձնաժողովը ստեղծվել է 2011 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով և կավարտի իր աշխատանքը համապատասխան ակտը չեղյալ ճանաչելուց հետո միայն»: Վիգեն Սարգսյանը հավելեց, որ հանձնաժողովը դեռևս շարունակում է իր աշխատանքը, առաջիկայում հնարավոր են նիստեր, հեռակա կարգով աշխատանք: Նրա խոսքով` հնարավոր է հանձնաժողովը ևս մեկ նիստ ունենա, որը համընկնի Համահայկական խորհրդի առաջին նիստի հետ` նվիրված լինելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ամբողջական ամփոփմանը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում