Ավստրալական Fastbrik Robotics ընկերությունը Habrian անունով ռոբոտ է ստեղծել, որը աղյուսե պատ է շարում՝ տեղեկացնում է hitech-news.ru-ն: Գյուտի հեղինակը այդ ընկերության հիմնադիր Մարկ Պիվեկն է:
Պատշար ռոբոտը մեկ ժամում կարող է 1000 աղյուս շարել, ինչը 20 անգամ գերազանցում է ամենահմուտ պատշարի արագությանը: Ռոբոտն աշխատում է օրվա 24 ժամը և տարվա 365 օրը՝ անկախ եղանակային պայմաններից:










































