Չնայած իր չափերին, դարչնագույն փոքրիկ ականթիզան ունակ է պաշտպանել իրեն վայրի բնության մեջ՝ հայտնում է odditycentral.com-ը: Նրա գոյատևման ռազմավարությունը հասարակ է, բայց արդյունավետ: Նա խուճապի է մատնում գիշատիչ թռչուններին՝ կրկնելով նրանց տագնապի ազդանշանները:
Թվում է, թե շատ թռչուններ են օգտագործում վտանգի ազդանշանները իրենց ընտանիքին բազեներից և այլ մոտեցող գիշատիչներից պաշտպանելու համար: Սակայն ականթիզան ոչ միայն ունի սեփական ազդանշան, այլև կարողանում է նմանակել մյուս թռչունների տագնապի ազդանշանները, նույնիսկ չափերով իրենից շատ մեծերի: Գիշատիչները խաբվում են կեղծ տագնապից, և մի քանի վայրկյանն արդեն բավարար է, որպեսզի փոքր թռչունները փրկվեն:
Ազդանշանները կրկնօրինակելու տաղանդը հայտնաբերել են Ավստրալիայի Ազգային համալսարանի հետազոտողները: Նրանք որոշել են դա ստուգել՝ անտառում տեղադրելով թռչնի կեղծ բույն մսի կտորներով: Բազեի հայտնվելու ժամանակ նրանք միացրել են ականթիզայի տագնապի ազդանշանների ձայնագրությունը: Բազեն շփոթվել է մոտ 15 վայրկյան, որը բավական է եղել, որպեսզի թռչունը փրկվի:












































