Սալմա Հայեկը ունի ոչ միայն սեքսուալ գրավչություն, այլ նաև հումորի լավ զգացում: Իսկ դրանց համադրությունը թույլ է տալիս նրան կատակել նույնիսկ ամենանուրբ թեմաներով, հայտնում է spletnik.ru-ն:
«Ինչպես սիրով զբաղվել անգլերեն» ֆիլմում նա ցուցադրել է տղամարդկային օրգազմի 4 տեսակ: Սակայն պարզվում է, որ այդ տեսարանը զվարճացրել է ոչ միայն հանդիսատեսին, այլ նաև Փիրս Բրոսնանին, ով ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկն է:
«Մենք երկու կամ երեք փորձ ենք արել: Դա շատ ծիծաղելի էր: Ես վստահ չէի, որ նա կկարողանա դա այդպես անել: Եվ մտածում եմ, որ նա ինքն էլ վստահ չէր, որ կստացվի»,- ասել է նա լրագրողներին:











































