ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեն Ցյուրիխում կայացած նիստում հրապարակել է Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2022թ․ առաջնության ժամկետը։ Այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Մունդիալ-2022»-ը կայանալու է նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։ Այդ որոշումը կապված է Քաթարում ամռանն օդի բարձր ջերմաստիճանի հետ։
Բացի այդ, առաջնությունը տևելու է 28 օր՝ սովորական 31-32 օրվա փոխարեն։ Օրերի թիվը կրճատելով փորձ է արվել առավելագույնս նվազեցնել եվրոպական ազգային ակումբային առաջնությունների ժամանակացույցերի խախտման աստիճանը։








































