Ադրբեջանական Anspress.comկայքի փոխանցմամբ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան անդրադարձ է կատարել ամերիկա-ադրբեջանական ռազմական համագործակցությանը.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեզ խնդրել է անորոշ ժամկետով հետաձգել «Տարածաշրջանային պատասխան – 2011» խորագրով ամերիկա-ադրբեջանական համատեղ զորավարժությունները:
Դա աննշան խնդիր է: Ես հուսով եմ, որ այն շուտով կստանա իր լուծումը: Մեր ռազմական համագործակցությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ հաջող է ընթանում, և մենք գոհ ենք դրանից»:
Հիշեցնենք, որ ամերիկա-ադրբեջանական համատեղ զորավարժությունները կայանալու էին մայիսի 15-25-ը: Դրանց հետաձգման կապակցությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Էլդար Սաբիրօղլուն կոչ է արել դրանից պատմություն չսարքել և չքաղաքականացնել խնդիրը:





































