Monday, 29 06 2026
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել

Հայաստանում կներդրվի շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման էլեկտրոնային ծրագիր

ՀՀ նոտարական պալատում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի մասնակցությամբ սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության էլեկտրոնային միասնական կառավարման ծրագրի շնորհանդեսը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են նաև Համաշխարհային բանկի, USAID-ի, Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս ընկերության, բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել և իրականացնում է մի շարք բարեփոխումներ, որոնք միտված են բարենպաստ տնտեսական միջավայրի ձևավորմանը, ներդրումների խրախուսմանը, փոքր և միջին ձեռնարկությունների համար վարկերի հասանելիության դյուրացմանը:

«Իրականացվող այդ բարեփոխումների արդյունքում էլ ներդրվեց նաև ապահովված իրավունքների գրանցման համակարգը: Աշխարհում կիրառված այս համակարգը դյուրացնում է գրավի և այլ ապահովված իրավունքների առարկա հանդիսացող շարժական գույքի օգտագործումը: Դրանք հատկապես օգտակար են փոքր և միջին ձեռնարկությունների վարկային կարիքների համար, որոնք չունեն անշարժ գույք՝ որպես գրավի առարկա օգտագործելու համար»,- ասել է Արսեն Մկրտչյանը:

2014 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն ստեղծվել է մեկ միասնական առցանց գրանցամատյան, որը տեղեկատվություն է պարունակելու գրանցված ապահովված իրավունքների մասին:

Շնորհանդեսի բանախոսները համակարծիք էին, որ այս նոր համակարգի ներդնումը շահեկան պայմաններ է ստեղծելու հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների համար՝ առավել հասանելի դարձնելով նրանց համար վարկային միջոցների տրամադրումը՝ դրանով իսկ խթանելով բիզնես միջավայրի զարգացումը:

Համաշխարհային բանկի և USAID-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ արդարադատության նախարարության կողմից Հայաստանում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ ներդրած ջանքերը: Արսեն Մկրտչյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին օրենսդրական բարեփոխումների և ծրագրային լուծումների հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու համար:

Հաշվի առնելով, որ սպասարկման գրասենյակների ստեղծումը պետության համար կառաջացներ լրացուցիչ ֆինանսական բեռ՝ սպասարկման գրասենյակի գործառույթներն իրականացնելու են նոտարները: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» (USAID FED) ծրագրի կողմից ցուցաբերված տեխնիկական աջակցության և ֆինանսավորման շրջանակներում, սեպտեմբերի 19-ին անցկացրել է ապահովված իրավունքի գրանցման համակարգի ներդրմանը նվիրված վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են նոտարների ավելի քան 30 օգնականներ: Դասընթացները լինելու են շարունակական. առաջիկայում USAID FED ծրագրի կողմից ցուցաբերված տեխնիկական աջակցության և ֆինանսավորման շրջանակներում նախատեսվում են նման դասընթացներ կազմակերպել նաև Հայաստանի Հանրապետությունում գործող նոտարների, բանկերի և վարկային կազմակերպությունների իրավաբանների, ինչպես նաև վարկային և ռիսկերի կառավարման մասնագետների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում