Ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյը իր Instagram-ի իր էջում հրապարակել է կարճ տեսանյութ, որում կոչ է արել իր երկրպագուներին զանգահարել իրեն։
Հոլովակի ներքո գրված է. «Զանգահարիր ինձ։ Ես տանը մենակ եմ»։ Կատարողը պատրաստ է զրուցել իր երկրպագուների հետ, ովքեր կզանգահարեն իրեն նոր՝ Honeymoon ալբոմի վրա գրված համարով։
Նրանց, ովքեր չեն կարողանում սպասել պատասխանին, առաջարկվում է լսել Թոմաս Էլիոթի բանաստեղծություններից՝ նրա կատարմամբ, ինչպես նաև երգչուհու նոր թրեքերը։
Սկավառակը թողարկվել է սեպտեմբերի 18-ին։







































