Գերմանիայի դաշնային կառավարությունը մտադիր է ամեն ամիս 670 եվրո վճարել յուրաքանչյուր փախստականի և առաջարկել կացարանի ֆինանսավորում։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Ինչպես սպասվում է՝ այս տարի երկիր կժամանի մոտ 800 հազար փախստական։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ծախսերը պետության կողմից կարող են աճել, եթե ժամանող փախստականների թիվը գերազանցի գնահատականները։
Դաշնային հիմնադրամներից մոտ 3.7 մլրդ եվրո կուղղվի դաշնային հողերի ու տարածաշրջանային իշխանությունների տրամադրությանը՝ օգնելու նրանց հաղթահարել բարդ իրավիճակը՝ կապված փախստականների նոր հոսքի հետ։







































