Sony Pictures կինոընկերությունը կվերաթողարկի «Սևազգեստ մարդիկ» ֆրանշիզը: Այս մասին The Hollywood Reporter պարբերականին հայտնել են նախագծի պրոդյուսերներ Լորի ՄաքԴոնալդը և Ուոլթեր Փարքսը:
«Դա նոր եռերգություն կլինի: Ուիլ Սմիթը դժվար թե դրան մասնակցի»,- նշել են նրանք: Միաժամանակ, հեղինակները չեն նշել՝ արդյոք ֆիլմերին կմասնակցի՞ Թոմմի Լի Ջոնսը:
Հեղինակները նկարահանումների սկզբի և ֆիլմի էկրան բարձրանալու ստույգ ամսաթվեր չեն ասել, սակայն նշել են, որ նախագծի աշխատանքն ակտիվ փուլում է:
«Սևազգեստ մարդիկ» ֆանտաստիկ կատակերգությունը թողարկվել է 1997 թ.: Այն ստեղծվել է Լոուել Քաննիգհեմի կոմիքսների մոտիվներով: Ֆիլմում պատմվում է կառավարությանն առընթեր գաղտնի գործակալության 2 աշխատակիցների գործունեության մասին, որը վերահսկում է Երկիր այլմոլորակայինների ժամանումը: Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Ուիլ Սմիթը և Թոմմի Լի Ջոնսը: Ֆիլմն «Օսկարի» է արժանացել: Երկրորդ և երրորդ ֆիլմերը թողարկվել են 2002 և 2012 թթ.:










































