Մադրիդի քաղաքապետարանը աճուրդի կհանի 1303 իր, որոնք կորել են քաղաքում։ Բոլոր իրերը տրամադրել է կորցված օբյեկտների գրասենյակը, քանի որ դրանք տերերը չեն պահանջել սահմանված ժամկետում։ Այս մասին հայտնում է 20 minutos պարբերականը։
Աճուրդի կհանվի 317 մատանի, 136 ապարանջան, 59 զույգ ականջօղ, 88 շղթա, 28 լանջազարդ, 10 գրիչ, 80 ակնոց, Apple-ի 147 սարք, 212 վինիլային ձայնասկավառակ և 5 երաժշտական գործիք։
Աճուրդը կանցկացվի այսօրվանից մինչև նոյեմբեր։









































