ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Instagram-ի իր էջում գրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։
Ուորլիքի խոսքերով՝ համանախագահները Նալբանդյանի հետ լրջորեն քննարկել են շփման գծի վերջին բռնությունները, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի։