![](https://www.1in.am/assets/uploads/2015/09/1688110.jpg)
Մեքքայում ողբերգության պատճառ է դարձել աղոթքների ցուցակն ուխտավորների կողմից անտեսվելը: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարար Հալեդ էլ-Ֆալեհը, գրում է TASS-ը:
«Եթե ուխտավորները հետևեին հաջին ժամանողների համար կանոնակարգին, մենք կկարողանայինք խուսափել այդ ողբերգությունից»,- կարծում է Էլ-Ֆալեհը:
Նա հայտարարել է, որ «շատ ուխտավորներ դուրս են եկել` անտեսելով կանոնակարգն ու ժամանակը, որը նրանց համար որոշվել է նախապես»:
Նշվում է, որ այսօր Մեքքայում տեղի ունեղած հրմշտոցի արդյունքում 717 ուխտավոր է զոհվել: