Ukrop-ը ներկայացնում է ամենաանսովոր առաջարկները, որոնք երբևէ հայտնվել են հայտնի էլեկտրոնային աճուրդում:
Հոլիվուդի բլուրների վրա գրված Hollywood-ը: Օրիգինալը վաճառվել է 450400 դոլարով 2005 թվականին:
Ավիակիր: Բրազիլական Minas Gera ավիակիրը վաճառքի է դրվել 2004 թվականին:
Ջուր, որն ամբողջությամբ չի խմել Էլվիս Փրեսլին: 1977 թվականին Էլվիս Փրեսլին համերգի ժամանակ ջուր է խնդրել և մի փոքր խմել: Այդ նույն բաժակը մի քանի կաթիլ նույն ջրով վաճառվել է 455 դոլարով:
Բրիթնի Սփիրսի մազերը: 2007 թվականին Բրիթնին սափրել է գլուխը, որից հետո eBay-ում հայտարարություն է հայտնվել նրա մազերը մեկ միլիոն դոլարով վաճառելու մասին:
Գերմաներեն լեզուն։ Գերմանական լեզվաբանական ասոցիացիան մայրենի լեզուն հանել է աճուրդի, որպեսզի ուշադրություն հրավիրի Գերմանիայում անգլերեն լեզվի ազդեցության աճին:
Նոր Զելանդիան։ Ավստրալացի մի գործարար աճուրդում ջանացել է վաճառել ամբողջ Նոր Զելանդիան` մեկնարկային գումար նշանակելով 0,01 ավստրալական դոլարը:
Եգիպտացորենի փաթիլներ։
Ժամանակը: Ավստրալացին վաճառել է հանգստյան օրերը՝ խոստանալով գարեջուր, ուտելիք և հաճելի խոսակցություն 1300 ավստրալական դոլարի դիմաց:
Գոլֆի գնդակներ: Այդ չորս գնդակները հանել են վիշապի ստամոքսից:
Իսլանդիան: Եվս մեկ երկիր, որը փորձել են վաճառել 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ:
Ուրվական: 2010 թվականի Մայքլ Ֆոսեթը փորձել է վաճառել ուրվական: Չորս օր անց eBay-ը հեռացրել է հայտարարությունը:
Կծած սենդվիչ: 10 տարվա հնությամբ կծած սենդվիչը վաճառվել է 28000 դոլարով, քանի որ ինչ-որ մեկը այդ հացի վրա տեսել է սուրբ Մարիամի պատկերը:
Ճակատը որպես գովազդի տեղ: Ամերիկուհին իր ճակատը վաճառել է 10 հազար դոլարով, որպես գովազդի տեղ: Այժմ նրա ճակատին դաջված է գովազդային ընկերության էլեկտրոնային հասցեն:
Կյանքի իմաստը: 2000 թվականին ԱՄՆ-ի բնակչուհին հայտարերել է, որ ով շատ կվճարի, նա նրան կպատմի կյանքի իմաստի մասին:
Կյանք: Այն բանից հետո, երբ Յեն Աշերին լքեց կինը, նա eBay-ում վաճառեց իր անցած կյանքը 300 հազար դոլարով և մեկնեց ճանապարհորդության:









































