R’n’B-ի աստղ Աշերը և Գրեյս Միգելը գաղտնի ամուսնացել են, ովքեր հանդիպում էին 2009 թվականից: Ինչպես հաղորդում է Popcornnews-ը, դա տեղի է ունեցել սեպտեմբերի սկզբին, որից հետո երիտասարդները ուղևորվել են Կուբա` հարսանեկան ճանապարհորդության:
Սկզբում Աշերը և Գրեյսը նախատեսել էին շքեղ արարողություն կազմակերպել Ատլանտայում և հրավիրել հարյուր մարդուց ավելի: Սակայն վերջին պահին նրանք մտափոխվել են և կազմակերպել գաղտնի հարսանիք երկուսի համար:











































