Ռուսաստանի Գավաթի 1/16 եզրափակչի շրջանակներում Նիժնի-Նովգորոդի «Վոլգա»-ն սեփական հարկի տակ ընդունեց Մոսկվայի «Սպարտակ»-ին և պարտվեց 0:7 հաշվով:
Հանդիպման ընթացքում աչքի ընկավ նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով վնասվածքի պատճառով երկար բացակայելուց հետո կարողացավ դառնալ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Հանդիպումից հետո ակումբի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը խոսել է նաև Օզբիլիսի մասին:
«Օզբիլիսը երեկ փայլուն հանդիպում անցկացրեց: Նա դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Հիմա նա փայլուն մարզավիճակում է գտնվում և ի վիճակի է հանդես գալ 90 րոպե:
Մոտ ժամանակներս պարզ կդառնա նրա խաղալ-չխաղալու հարցը: Ես դեռ պետք է խոսեմ նրա հետ: Երեկ նա ինձ ուրախացրեց»,- հայտարարել է Ալենիչևը:









































