Իտալիայի մայրաքաղաքը կդառնա թանկարժեք ուղղություն։ Հռոմի իշխանությունները քաղաքի հոբելյանական տարում՝ 2016-ին կրկին պատրաստվում են բարձրացնել հարկերը զբոսաշրջիկների համար։ Այս մասին հայտնում է Telegraph-ը։
Արդեն այս դեկտեմբերին զբոսաշրջիկների տեղափոխող յուրաքանչյուր ավտոբուսից կգանձնվի 1000 եվրոյի չափով ամենօրյա վճար։ Ներկայիս 200 եվրո վճարի համեմատ՝ գումարի ավելացումը կկազմի 500 տոկոս։
Տուրօպերատորներն արդեն անհանգստացած են վճարի մեծացման առնչությամբ, քանի որ այն անմիջականորեն կազդի զբոսաշրջիկների վրա։ Զբոսաշրջիկների Հռոմում գտնվելը հարկի տեսքով կարճենա օրական 33 եվրո։






































