Հայտնի դերասան Ուիլ Սմիթի դուստրը Why Don’t You Cry երգի հիման վրա տեսահոլովակ է թողարկել, հայտնում է korrespondent.net-ը: 14-ամյա Ուիլլոուն հոլովակում շոշափում է ծնողների և դեռահաս երեխաների բարդ հարաբերությունների թեման:
i-D ընկերության, որի հետ համագործակցությամբ նկարահանվել է տեսահոլովակը, YouTube-ի ալիքում հրապարակված տեսահոլովակի մեկնաբանության մեջ ասվում է, որ Ուիլլոուն բոլորին հրավիրում է շրջագայելու իր ներքին աշխարհով:
Սյուժեի հիմքում Ուիլլոուի բարդ հարաբերություններն են իր ծնողների հետ, որոնց մարմնավորել են դերասաններ Դուեյն Մարտինը և Նիկոլ Արի Փարքերը: Հոլովակի ռեժիսորը Մայք Վարգասն է, պրոդյուսերը՝ Մոնի Վարգասը:










































