The Toronto Star-ի փոխանցմամբ՝ Կանադայի Հալիֆաքս քաղաքի CSS Acadia նավի թանգարանի աշխատակիցները հրաժեշտի երեկո են կազմակերպել կատվի համար, որը «թոշակի է անցնում» 15 տարի կրծողների դեմ պայքարում որպես «սպա ծառայելուց» հետո։ Շեկ Էրիկ մականվամբ կատվի տոնին մասնակցել է մի քանի տասնյակ մարդ։
Թոշակառուն, սակայն, քնել է ողջ երեկույթի ընթացքում։ Նա 17-20 տարեկան է։ Ոչ վաղ անցյալում կատվին վիրահատել են, ինչի հետևանքով մելանոմայի պատճառով նա զրկվել է մեկ աչքից։














































