Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Բորսայական նոր կամուրջները փոխում են աշխարհի ֆինանսական քարտեզը

Չինաստանը և Մեծ Բրիտանիան բանակցություններ են սկսել իրենց երկրների բորսաների միջև համագործակցությունը սերտացնելու և այսպես կոչված բորսայական կամուրջ ստեղծելու ուղղությամբ։ Ներկայացված առաջարկի իրագործման արդյունքում երկու երկրների ներդրողները հնարավորություն կունենան նույն պայմաններով ներդրումներ տեղաբաշխեն նաև մյուս երկրի բորսաներում, արժեթղթերում և այլ ներդրումային գործիքներում։ Ակնհայտ է, որ այս նախագծի իրականացման պարագայում բավական մեծ հնարավորություններ կստեղծվեն և այն անշուշտ դրականորեն կազդի թե տեղական ընկերությունների կապիտալիզացիայի բարձրացման և ընդհանուր զարգացման վրա, թե հնարավորություն կստեղծի ներդրողներին, որպեսզի նրանք առավել ընդլայնված տիրույթ ունենան իրենց ներդրումներն իրականացնելու համար։ Այս ամենից զատ սպասվող համագործակցությունը պատճառ կհանդիսանա, որպեսզի երկու երկրներում ստեղծվեն նոր ընկերություններ, որոնք համապատասխան միջնորդական ծառայություններ կմատուցեն կյանքի կոչելով հենց կամուրջի գաղափարը։ Այն նաև նոր աշխատատեղեր կստեղծի և ընդհանուր դրական ազդեցություն կունենա կայնքի որակի առումով թե Մեծ Բրիտանիայում, թե ՉԻնաստանում։

Այսպիսի փորձ աշխարհում արդեն իսկ գործում է նախորդ տարվա նոյեմբերից՝ Շանհայի և Հոնկ Կոնգի բորսաների միջև։ Նախագիծը կոչվում է Stock Connect և բրիտանական ծրագիրը կլինի այս նախագծի ընդլայնումը, որի հաջող իրականացման արդյունքում հետագայում կարող են ընդգրկվել նաև նոր երկրներ իրենց բորսաներով։

21-րդ դդարում սահամնների վերացումն արդեն հրամայական է դարձել, քանի որ համացանցի առկայության պայմաններում յուրաքանչյուրի մոտ բնական պահանջ է առաջանում տեղաբաշխել իր ներդրումները նաև մյուս երկրների տարածքում, որն իհարկե այսօր նույնպես հնարավոր է, սակայն բորսայական կամուրջը կվերացնի բոլոր դժվարությունները և աշխարհն արդեն շատ ավելի հասանելի կլինի բոլորի համար։

Ընդհանրապես յուրաքանչյուր երկրում բորսայական ցուցանիշները խիստ կապակցված են միմյանց հետ և համապատասխանաբար տվյալ երկրի ընդհանուր տնտեսական ցուցանիշների անկման պարագայում դժվար է լինում իրականացնել եկամտաբեր ներդրումներ, այն դեպքում, երբ այդ նույն ժամանակահատվածում մեկ այլ աշխարհամասում տեղի են ունենում բավական բարենպաստ զարգացումներ, որից սակայն միշտ չէ որ կարողանում են օգտվել բոլորն ամբողջ աշխարհում։ Ուստի, այս նախագծի վերաբերյալ զարգացած շուկաներ ունեցող բոլոր երկրենրի արձագանքը միայն դրական է և մեծ է հավանականությունը, որ բորսայական կամուրջի սահմաններն աստիճանաբար կընդլայնվեն՝ գրավելով ամբողջ աշխարհը։

Այս իրադարձությունը հատկապես ուշադրության է արժանանում այն առումով, որ Չինաստանից մենք շարունակաբար ստանում ենք տնտեսական ակտիվությունը բնութագրող բացասական ազդանշաններ և ցուցանիշներ։ Արտադրական ոլորտում հրապարակված ցուցանիշները վատագույնն են սկսած 2009 թվականից։ Այսօր արդեն Ասիական շուակներում նվազում են համարյա բոլոր ինդեքսները։ Հատկապես այն պարագայում, երբ այս օրերին տոների հետ կապված չեն աշխատում ճապոնական բորսաները, ասիական շուկայի հարվածներն ամբողջությամբ իր վրա է վերցնում Չինաստանը։

Չինաստանի արտադրական ոլորտում ցուցանիշները բացասական են արդեն յոթ ամիս շարունակ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էականորեն վատացել են գործարար պայմանները, ընկերությունները նվազեցրել են արտադրությունը, առկա է պահանջարկի էական նվազում։ Մեծ ներդրողները շարունակաբար զգուշավորություն են ցուցաբերում չինական շուկաների նկատմամբ, որն էլ իր հերթին է վնասում չինական տնտեսությանը։ ՉԻնական բորսայի անկումը, յուանի դևալվացիան և դրանից բխող բոլոր զարգացումներն արդեն հիմք են տալիս մտածելու, որ Պեկինն արդեն ի վիճակի չէ լավագույնս կառավարել աշխարհի երկրորդ տնտեսությունը։ Ուստի առավել քան կարևոր է շատ արագ թեթևացնել այն սահմանափակումները, որոնք գործում են Չինաստանում և մասնավորապես չինական բորսաներում։ Ինչի առաջին քայլերն արդեն տեսանելի են։

Ճիշտ չի լինի ասել իհարկե, որ բորսայական կամուրջի գործարկումն անմիջապես կլուծի չինական խնդիրները, հատկապես, որ ծրագրի իրականացումն ինքնին արդեն բավական ժամանակատար գորխընթաց է, սակայն սա շուկաների ազատականացման կարևորագույն քայլերից մեկն է, ինչի արդյունքները հնարավոր կլինի քաղել տեսանելի ապագայում։

Այս օրերին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Չինաստան կատարված այցի շրջանակներում շատ է խոսվում նաև հայ-չինական գործարար հարաբերությունների խորացումից։ Իհարկե Հայաստանի և Չինաստանի տնտեսությունների ծավալներն անհամեմատելի են և որքան էլ որ Խնդիրներ լինեն Չինաստանում, դրանք չեն խանգարի, որ Հայաստանը հնարավորություն ունենա զարգացնել իր հարաբերությունները և նոր արդյունքներ գրանցի առևտրաշրջանառության և ներդրումների ներգրավվման ուղղությամբ։ Սա իհարկե զուտ հնարավորությունն է, իսկ իրականությունն ամենևին էլ այդպես չէ, քանի որ ինչպես փորձն է ցույց տալիս նման այցելությունները սկսում և ավարտվում են Հայաստանի համար նոր վարկեր ներգրավելով և Հայաստանի արտաքին պարտքային բեռը ավելի ծանրացնելով։ Իսկ գործարար պոտենցիալը ցավոք ամրագրվում է միայն պաշտոնական փաստաթղթերում և արարողակարգային հայտարարություններում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում