Ռուսաստանի Գավաթի 1/16 եզրափակչի շրջանակներում Նիժնի-Նովգորոդի «Վոլգա»-ն սեփական հարկի տակ ընդունեց Մոսկվայի «Սպարտակ»-ին:
Հանդիպումն ավարտվեց «կարմիր-սպիտակներ»-ի գերջախջախիչ հաղթանակով:
Հանդիպման ընթացքում երեք անգամ աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով դարձավ փայլուն գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:











































