Սլովակիան մտադիր է Լյուքսեմբուրգում գտնվող Եվրոպական դատարանում վիճակել երկրների միջև փախստականների բաշխման քվոտներին առնչվող ԵՄ որոշումը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ ներքին գործերի նախարարները որոշում են ընդունել ԵՄ երկրներում փախստականների տեղաբաշխման վերաբերյալ։
«Քվոտաների վերաբերյալ որոշումն ընդունվել է բռնի կերպով։ Դա այն մեթոդը չէ, որ սովորաբար կիրառվում է ԵՄ-ում»,- ասել է Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը։







































