«Հրեշտակները», որ միշտ պտտվում էին, այդ պահին չկային՝ անդրադառնալով ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի եթարկելու դեպքին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը,- պատահական մարդը չէր կարող քաղաքի կենտրոնում մարդ ծեծել, և ոստիկաններից ոչ ոք մոտ մեկ ժամ չգար. արդյոք սա չի՞ նշանակում, որ սա պլանավորված էր:
Մ. Սարգսյանը նաև նշեց, որ այս գործն էլ կկոծկեն-կգնա, ուստի այս հարցի շուրջ պետք է համախմբվել՝ անկախ հայացքներից ու մի կողմ թողնելով ամեն ինչ:
Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի այն գնահատականին, որ իբր Սմբատ Հակոբյանը ստախոս է Մ. Սարգսյանն ասաց. «Բազմիցս տեսել ենք ՀՀԿ-ի «ճշտախոսությունը»»:










































