Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն իր կարծիքն է հայտնել ՖԻՖԱ-ում տիրող իրավիճակի մասին:
Պելեն կոմիտեի անդամ է, ֆուտբոլի զարգացման խորհրդական: Սակայն այդ կոմիտեն արդեն մի քանի տարի է չի կայացել՝ իր հարցերը քննարկելու համար:
«Բեկենբաուերի հետ հրավիրվել էինք՝ ՖԻՖԱ-ին օգնելու համար: Աշխատել ենք երկու կամ երեք տարիների ընթացքում: Այդ պատճառով ինձ համար դժվար է ականատես լինել վերջին իրադարձություններին:
Բլատերը պետք է ներկայացնի իրական պատկերը: Ինձ հայտնի չէ, թե ինչ է իրականում կատարվում ՖԻՖԱ-ում»,- Daily Express-ը մեջբերում է Պելեի խոսքերը:











































