Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը չի վերականգնվել ազդրի մկանային վնասվածքից:
Յուրան չի մասնակցի Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի հանդիպմանը, որը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 23-ին: Երևանի ժամանակով այն կմեկնարկի 18:00-ին:
Մոսկովյան ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Սպարտակ»-ի հայտացուցակում է:









































