Disney կորպորացիան 65 մլն դոլար է ներդրել Janut սթարթափում, որը զբաղվում է 360 աստիճանի տեսագրություն կատարող տեսախցիկների ստեղծմամբ: Այս մասին հաղորդում է CNET-ը:
Janut-ը ստեղծում է ոչ միայն տեսախցիկներ, այլև դրանց ծրագրային ապահովությունը: Նախագիծը մեկնարկել է երկու տարի առաջ և արդեն ներգրավել մոտ 100 մլն դոլարի ներդրում: Ընկերությունը վստահ է, որ ինքն ամենալավ ֆինանսավորողն է վիրտուալ իրականության տեխնոլոգիաների զարգացման մրցակիցների շրջանում:
Disney-ի համար նման սթարթափը հատկապես կարևոր է, քանի որ ընկերությունը շահագրգռված է ֆիլմերի դիտումներին վերաբերող ապագայի տեխնոլոգիաների զարգացմամբ:











































