Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը հաստատել է ամերիկյան Uber տաքսամոտորային ընկերության UberPOP ծառայության աշխատանքի արգելքի օրինականությունը: Այս մասին գրում է BBC-ն:
Ամռանը ֆրանսիացի տաքսիստները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ UberPOP-ի, որը, նրանց կարծիքով, անօրինական ձևով պաշտոնական տաքսին երկրում դարձնում է անմրցունակ:
UberPOP ծառայությունը թույլ է տվել պատվիրել մասնավոր ավտոմեքենա ՝ արտոնագրված տաքսամոտորային ընկերության տաքսիները կանչելու փոխարեն:









































