Starbucks սրճարանների՝ աշխարհում խոշորագույն միջազգային ցանցը բջջային ծրագիր է թողարկել, ինչը թույլ է տալիս ըմպելիքներ և ուտելիք պատվիրել նախօրոք՝ հերթ կանգնելուց խուսափելու համար, հայտնում է Bloomberg-ը:
Ավելի վաղ ծրագիրը, որն աշխատում էր Apple և Android սարքավորումներում, փորձարկվել է սահմանափակ քանակությամբ սրճարաններում: Իսկ արդեն երեքշաբթի օրվանից այն հասանելի կլինի տվյալ ցանցի 7,4 հազար սրճարաններում: Սպասվում է, որ հաջորդ ամսից այդ ծառայությունից կկարողանան օգտվել Մեծ Բրիտանիայի և Կանադայի առանձին քաղաքների բնակիչներ:










































