ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարաձգելու մասին խոսելու անհրաժեշտություն կա: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Մենք բոլորս դատապարտում ենք Ուկրաինայի արևելքում ագրեսիան: Մենք պետք է խոսենք Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների երկարաձգման մասին»,-ասել է Սթոլթենբերգը:
«Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, նրա ընտրությունը` ուր, ինչպիսի ուղղությամբ ընթանալ, դա յուրաքանչյուր ժողովրդի իրավունքն է: Մենք խրախուսում ենք Մինսկի համաձայնագրերի իրականացումը»,- հավելել է նա: