Wednesday, 01 07 2026
13:00
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
12:50
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ

Տանն Կիլիկիո նորընտիր պատրիարքը ժամանել է Երևան

Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց նորընտիր Ամենապատիվ և Գերերջանիկ Կաթողիկոս-Պատրիարք Տեր Գրիգոր Պետրոս Ի-ն, ով Հայաստան է ժամանել ՀՀ նախագահի հրավերով՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ձեռնարկները համակարգող պետական հանձնաժողովի նիստին, այցելել է ՀՀ սփյուռքի նախարարություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է նրան Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց Կաթողիկոս-Պատրիարք ընտրվելու առթիվ և ուրախություն հայտնել, որ նա նոր կարգավիճակով այցելել է ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետություն:

Նախարարը նորընտրիր Կաթաղիկոսին տեղեկացրել է, որ Սփյուռքի նախարարությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի Հայ կաթողիկե եկեղեցու հետ և դրվատանքով խոսել առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի նվիրյալ աշխատանքի մասին: Նա մասնավորապես առանձնացրել է սիրիահայությանն աջակցելու համատեղ նախաձեռնությունները, ինչպես նաև Զմմառի եկեղեցու մատենադարանի ձեռագրերի թվայնացման աշխատանքները, ինչի շնորհիվ մշակութային այդ թանկարժեք նմուշները փրկվել են ոչնչացումից և հասանելի դարձել ապագա սերունդներին: Նախարարը հույս է հայտնել, որ թվայնաց ված ձեռագրերի կրկնօրինակները երբևէ տեղ կգտնեն նաև Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ մատենադարանում՝ այդ կերպ ևս հասու դառնալով ուսումնասիրողներին և այցելուներին: Նախարարը երախտագիտությամբ է խոսել նաև Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդների ունեցած անգնահատելի դերի մասին՝ Հոռմի պապ Ֆրանցիսկոսի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման առթիվ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում արտասանած ճառի մասին, որը շրջադարձային կարող է լինել Հայող ցեղասպանության ճանաչման գործընթացի համար:

Կաթողիկոս-Պատրիարքը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ասել, որ մեծապես գնահատում է հայապահպանությանն ի նպաստ իրականացվող Սփյուռքի նախարարության գործունեությունը և պատրաստ է շարունակել գործակցությունը անհրաժեշտ ծրագրերի իրականացման համար:

Զրույցի ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս-Պատրիարքին է նվիրել հայ մանրանկարչության կրկնօրինակ՝ ի հիշատակ Սփյուռքի նախարարություն կատարած նրա այցելության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում