Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասն անդրադարձել է 2015թ․ ամռանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության ձախողմանը։
«Տրանսֆերային պատուհանի վերջին օրը վատագույններից մեկն էր իմ մարզական կարիերայում։ Երբ այդ ամենն ավարտվեց, լալիս էի կնոջս հետ միասին։ Ես մարդ եմ և չկարողացա զսպել էմոցիաներս։
Ցանկանում էի խաղալ, ոչ թե հետևել, թե ինչպես են խաղում մյուսները։ 19։00-ին գործակալս տեղեկացրեց, որ պետք է մեկնել Անգլիա։
Այդ պահին օդանավակայանում էի նույնիսկ առանց ճամպրուկների։ Օդանավում չէի, բայց պատրաստվում էի բարձրանալ։ Իրավիճակը բարդ էր։
Պայմանագրի առաջարկը «Յունայթեդ»-ից շատ ուշ ստացա։ Գործակալս ուսումնասիրեց այն։ Ամեն ինչ կարգին էր։ Բայց ես չէի ցանկանում հեռանալ»,- հայտարարել է Նավասը։







































