Հայտնի երգիչ Ռիկի Մարտինը նկարահանվել է «Մոխրագույնի 50 երանգներ»-ի նմանակման մեջ՝ գրում է Popcornnews.ru-ն:
Այն ընկած է Nescafe սուրճի գովազդային հոլովակի հիմքում: Երաժիշտը վերամարմնավորել է Քրիստիան Գրեյին:
Ըստ սյուժեի՝ նրա հերոսն իր աշխատասենյակ է հրավիրում պրակտիկանտ աղջկան՝ զրուցելու: «Մի՞թե դուք չեք պատրաստվում արձակուրդ գնալ»,- հետաքրքրվում է նա: «Այո, բայց…»,- փորձում է պատասխանել ամաչկոտ աղջիկը: «Ոչ մի բայց: Դուք դուք դրան արժանի եք: Հիշեք, որ դուք պետք է լինեք ձեզ համար ամենաառաջնահերթը»,- վճռական տոնով ասում է Ռիկին:




































